April 18

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

-Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

-Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, –
պատասխանեց տերը:

-Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

-Ոչխարը:

-Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:

-Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:

-Շերամը ո՞րն է:

-Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:

-Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

-Նա ինքն է:

-Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:

-Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…

Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

  1. Առանձնացրու պատմվացքի մեջ գտնվող բոլոր կենդանիներին։
  2. Գրիր այս բառերի հոմանիշները․

Կենդանի-

Օգտակար-

Տեր-

Իմաստուն-

3.Առանձնացրու տեքստից մի քանի գոայական և դրանցով գրիր նախադասությունն էր։

April 12

Where is my ticket?

An old writer who is very popular in England is travelling by train. When the ticket-inspector comes and asks him for his ticket, the old writer begins to look for it in his pockets, in his bag and suitcase but cannot find it.

” I can wait,” the ticket-inspector says, who knows the writer very well. “I can come again at the next station. “but at the next station it is just the same. The old writer can not find the ticket.

“That’s all right,” the ticket-inspector says. “That’s all right”.

“Oh, but I must find my ticket,” says the man. “I want to know where I am going to.”

Անծանոթ բառեր

ticket- տոմս

popular-հայտնի

ticket-inspector-տոմսավաճառ

pocket-գրպան

suitcase-ճամպրուկ

next station-հաջորդ կանգառ

Տեղադրեք a, an , the  որտեղ անհրաժեշտ է։

It was a nice place with a green trees near the river.  The boys are playing a football in the yard. They spoke much about an modern litrature and art. I have a idea of going for the walk as far as an station. Shall we go to London by the train or by a bus.

Գրիր փոքրիկ պատում օգտագործելով այս բառերը։

boat-նավակ , journey-ճանապարհորդություն, զբոսանք, hiking-արշավել, քայլել, to go in far-հեռու գնալ, to travel-ճանապարհորդել, team-խումբ, to see off-ուղեկցել,  plane-ինքնաթիռ, passenger-ուղևոր, to agree-համաձայնվել, airport-օդանավակայան, trip-ճամփորդություն, to try on-փորձարկել, to fly-թռնել, heavy-ծանր, carriage-վագոն, port-նավահանգիստ,  leave-մեկնել, catch-բռնել, comfortable-հարմարավետ, possible-հնարավոր, seat-նստատեղ, suitcase-ճամպրուկ, ticket-տոմս, station-կայարան, կայան train-գնացք, railway-երկաթուղի

Category: English | LEAVE A COMMENT
April 9

Վաճառականի խիղճը․ Ղ․ Աղայան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին
, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ. չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — խոր շնչառություն և արտաշնչում որպես վշտի՝ տառապանքի արտահայտություն, հառաչանք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր կարմիրով գրված նախադասությունները:
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին,
  • գործակատարին:
April 3

Զատիկի ծես

Զատիկին ես գնացել էի տատիկիս տուն այնտեղ մենք խաղացել էինք տարբեր խաղ էր․ Օրինակ ձվակռիվ կերել էնք ձուկ մեծերը խմել էն գինի։ Մյուս օրը մենք նշեցինք տանը կերանք տարբեր տխվացքն էր խոսածինք իրար հետ և ձուկ կերանք։ Եվ իրիկունը նորից խաղացինք ձվակռիվ։

April 2

English

1. Put the verbs into correct tense /Present, Present Continuous, Past and Future Tenses/ 

  • Julia is reading /read/ in the garden. 
  • What are we have for dinner tonight?  
  • She is has two sons. 
  • I stayd /stay/ in Spain for 3 weeks last summer. 
  • The class are begins at 9 every day. 
  • What are you ate you eating at the moment
  • Next year we are shall /have/ a new house.  
  • She is met /meet/ her friends at her birthday party last month.  

2.Put some, any, many, much. 

  • She has some books /some, any/ 
  • I spend many days here. /many, much/ 
  • Do you have any Brothers? /some, any/ 
  • There are too many students in the class. /many, much/ 
  • He hasn’t got some friends. /some, any/ 
  • We didn’t earn much money this year. /many, much/ 
  • There are some flowers here. /some, any/ 
  • There were many cars on the road.  
  • Please give me some water. /some, any/ 
  • I am sorry, I don’t have much time /many, much/ 

3. Բայերը գրեք ներկա անորոշ ժամանակով, հիշեք, որ 3֊րդ դեմք եզակի թվում բային ավելանում է ֊s, -es-վերջավորությունը։ օրինակ` He plays the piano.

1. I love (love) you.

2. Ron speaks (speak) serious.

3. She goes (go) to school every day.

4. We like (like) tomatoes.

5. The boy wants (want) to play.

6. You need (need) to sleep.

7. They agree (agree) with me.

8. She hear (hear) something strange.

4. Հետևյալ նախադասությունները դարձրեք հարցական, ժխտական (անցյալ ժամանակ֊Past tense, օրինակ` They worked in the garden. Did they work in the garden? They didn’t work in the garden. He had a cat. Did he have a cat? He didn’t have a cat. He was 10. Was he 10? He was not 10.

1. I was a student. Was I a student? I was not student.

2. We made a cake. Did we make a cake? We didnt not make a cake.

3 They saw a big car. Did they see a big car? They did not see a big car.

4 You were 10 years old. Did you were 10 years old? You did dont were 10 years old.

5. Ընտրիր ճիշտ տարբերակը:

There are many pens on the table/ many, much/

Is there any water in the glass? /some, any/

He drinks much coffee. /many, much/

There is some grass in the garden. /some, any/

There is much snow in the yard. /many, much/

There is some bread on the plate. /some, any/

There are ….many trees in the garden. /many, much/

There isn’t some coffee in the cup. /some, any/.

6. Նախադասության բայերը գրեք անցյալ ժամանակաձևով:

1. I goes (go) to the city once a week.
2. You playes (play) the guitar very well.
3. She never visited (visit) me.
4. Tom always finded (find) new ways to do things.
5. Ann want (want) to speak.
6 My mother ……(have) a big house.
7 We played (play) a lot.
8. They selled(sell) fruit and eggs.
9 The building was bed (be) on fire.
10 I usually helped (help) my neighbours.
11. His brother rarely leaved (leave) town.

Category: English | LEAVE A COMMENT
March 28

Ուսումնական Գարուն 2024

Այս Գարուն ես շաուրնակում էմ կարդալ <<Гарри Поттер и философский камень>> է այդ գիրքը գրել է Ջոան Ռոուլինգը։ Ջոան Քեթլին Ռոուլինգ, անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ գրական կեղծանվանմբ։ Բրիտանական կայսրության (OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր է (2009)։ Նրա գրած Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։ 2001 թվականին Ջոան Ռոուլինգը «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակ։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները։

Ջոան Ռոուլինգը գրել է նաև <<Гарри Поттер и тайная комната>> <<Гарри Поттер и узник Азкабана>> <<Гарри Поттер и кубок огня>> <<Гарри Поттер и орден Феникса>> <<Гарри Поттер и принц полукровка>> և <<Гарри Поттер и дары смерти>> պատմվացքները։ Այս գրքի հերոսը մի կաղարդ է Հարրի Պոտտեր անունով նա կորցրել էր իր հայրիկին և մայրիկին բայց նա չգիտեր որ կաԽարդ և երբ նա դարցավ տասնըմեկ տարեկան նրա ետեվից եկավ մի հսկա Հագրիդ անունով նա պատմեծ Հարրիին ամեն ինչ և նրան տարավ կաղարդական դպրոց <<Հոգվարթս>> անունով։ Այդ գրքում բացի Հարրիից կայն լիքը ուրիշ կաղարդ էր, Օրինակ Հարրիի ըմկերմերը Հերմիոնան և Րոնը։ Հերմոնան շատ խելացի էր և սիրում դաս անել։ Իսկ Րոնը խշատախոս էր և սիրում էր հաց ուտել։ Հարրին մի ընկեր էլ ուներ Նեվիլ անունով նա վաղկոտ և սիրում գիրք կարդալ։

March 18

Մայրենի

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական։ կաղնի, կանաչ, գետ, ճշմարտություն, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, խակ, վարդ, փշոտ, լիճ, ալիք, բարձր, մարտ, մարտակարք, հեծանիվ, թռչուն, հարուն, արև

Ածական։ հայտնի, մեծ, աղջիկ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, Գայանե, գունավոր, Վարդուհի, հզոր, մարտական․ ալ, պատմական, թռիչք, խիզախ, բար, շքեղ, արևոտ, երկար

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրևց:

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոռոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա: